Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի հետ։ Հատված հարցազրույցից.

«Հանրության մեջ տարբեր տեսակետներ կան, որ այս կառավարությունը օլիգարխիկ կառավարություն է, որ այստեղ կան օլիգարխներ, եւ հարց է առաջանում՝ արդյոք օլիգարխները կարո՞ղ են պայքարել օլիգոպոլիայի եւ օլիգարխների դեմ։ Համենայն դեպս, այն հայտնի հանդիպումը գործարարների հետ եւ այն հիմնական շեշտադրումները, որ արվել են այդ հանդիպման ժամանակ, հույս չեն առաջացնում, որ կարող է առաջ շարժվենք՝ այն իմաստով, որ այնտեղ բացակայում էին ուրիշ խոշորներ, եւ ամենակարեւորը, երբ հարցը դրվում է այդպիսի հանդիպումների մակարդակում, այդ մակարդակով լուծել հարաբերությունները՝ տնտեսվարողի եւ պետության, կառավարության, ո՞ւր մնաց իրավական այն բազան, այն...

Ասեմ Ձեզ, հավանաբար Դուք ինձ հետ կհամաձայնեք, որ նաեւ միջազգային պրակտիկայում շատ են դեպքերը, երբ պատասխանատու պահերին ուղղակի իշխանությունները, կառավարիչները, առաջին դեմքերը հանդիպում են տնտեսական ոլորտի ամենաազդեցիկ դեմքերի հետ եւ ձեռք են բերում խաղի կանոնների վերաբերյալ որոշակի պայմանավորվածություններ, օրինակ՝ Ճապոնիայի վարչապետը բազմիցս կիրառել է։

Ճապոնիայի վարչապետը ձկնաբուծարաններ չունի Արարատի  մարզում։

Չէ, չէ, մի վայրկյան, մենք չգիտենք, ես չգիտեմ։

Ներողություն, որ խոշոր սեփականատեր է Հովիկ Աբրահամյանը, մենք չենք կարող ժխտել։

Ես չեմ ժխտում, ինքն էլ չի ժխտում»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ