Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ  ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նախօրեին ամենասուր խոսքերով քննադատեց կառավարությանը՝ շքեղության հարկը վերացնելու համար։ Դժվարությամբ, բայց ինչ-որ տեղ կարելի էր հավատալ Բիշարյանի քննադատության անկեղծությունը, եթե չլիներ մեկ այլ ուշագրավ հանգամանք։ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ հայտարարությունից առաջ՝ ընդմիջման ժամանակ, Բիշարյանը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի սենյակում հանդիպել է վարչապետ Հովիկ Աբրահամյանին։ Եվ դրանից հետո նման սուր հայտարարությամբ հանդես գալը, թերեւս, կարող է երկու պատճառ ունենալ. կամ նորաթուխ ընդդիմադիրը վարչապետի հետ նախապես պայմանավորվել է իր   խոսքի սրության չափի մասին, կամ էլ ինչ-որ բան է խնդրել Աբրահամյանից ու չստանալով՝ ԱԺ ամբիոնից հարձակվել է նրա վրա։ Բիշարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում սկզբւմ չէր ցանկանում խոսել վարչապետի հետ հանդիպման մասին. «Ո՞վ է ասել, չկա նման բան»։ Սակայն զգալով, որ ինչ-որ բան այն չէ, փորձեց հակադարձել. «Ուրեմն պիտի բոլորը ձեզ հերթով զեկուցե՞մ»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ