Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը երեկ սենսացիոն քայլի հեղինակ է դարձել. ՀՀ կառավարության ընդունելությունների տանը Ռուսաստանի դեսպանատունն ընդունելություն էր կազմակերպել  ՌԴ ազգային տոնի՝ «Ռուսաստանի օրվա» առիթով։ Եվ ահա Գալուստ Սահակյանը ընդունելության է  ներկայացել թարգմանչի ուղեկցությամբ եւ ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի հետ շփվել է թարգմանչի միջոցով։ Ընդ որում՝ թարգմանիչը ոչ միայն Գալուստ Սահակյանի հայերեն խոսքն է ռուսերեն թարգմանել, այլեւ վերջինիս խոսքը հայերեն է թարգմանել Սահակյանի համար։ Հետաքրքիր  ժեստի հեղինակ է դարձել նաեւ ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը։ Նա, ներկաներին ողջույնի խոսքը հղելով ռուսերեն, մի քանի նախադասություն հայերեն է արտասանել։ 

Այս ամենն իհարկե կապ ունի նախորդ օրը եւ երեկ առավոտյան ԱԺ-ում տեղի ունեցած իրադարձությունների հետ, երբ «Ռուսաստանն այսօր» միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը անհարգալից ոճով եւ ենթատեքստով հայտարարություններ էր արել Հայաստանի, հայ ժողովրդի, վերջին օրերին սահմանին զոհված զինվորների հասցեին, ինչպես նաեւ պահանջել էր փոխել «Լեզվի մասին» ՀՀ օրենքը եւ ռուսաց լեզվին տալ երկրորդ պետական լեզվի կարգավիճակ»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ