Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկայում Հայաստան են ժամանելու ԵԽԽՎ Հայաստանի հարցով մոնիտորինգի հանձնախմբի համազեկուցողներ Ակսել Ֆիշերն ու Ալան Միլը։ Ինչպես  «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ իր լավատեղյակ աղբյուրներից, ԵԽԽՎ համազեկուցողներն այցելելու են հաջորդ շաբաթ։ Նախատեսված է նրանց հանդիպումը Սերժ Սարգսյանի, Գալուստ Սահակյանի, Հովիկ Աբրահամյանի, Վլադիմիր Գասպարյանի, ինչպես նաեւ խորհրդարանական խմբակցությունների, այդ թվում՝ ընդդիմության ներկայացուցիչների հետ։ Նշենք, որ ԵԽԽՎ համազեկուցողները վերջին անգամ Հայաստան էին այցելել 2012թ. հունվարին։ Փաստորեն, Հայաստանը շարունակում է մնալ ԵԽԽՎ մոնիտորինգի տակ։ Ի դեպ, նախատեսվում է քննարկել ԵԽԽՎ-ի առաջ Հայաստանի ստանձնած պարտավորությունները, ԵԽԽՎ բանաձեւերի կատարման ընթացքը, իրականացվող բարեփոխումների հետագա միտումները, մարդու իրավունքների պաշտպանությունը, հատկապես ազատությունից զրկված անձանց իրավական պաշտպանվածության մակարդակը»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ