Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հրապարակը» գրում է. «Դմիտրի Կիսելյովի եւ ՀՀ-ում ՌԴ նախկին դեսպան Կովալենկոյի այցը Հայաստան ունեցել է ոչ միայն «ուղեղների լվացման», այլեւ խիստ պրագմատիկ նպատակ՝ փող լվանալու:

Ռուսական որոշ շրջանակներ պատրաստվում են Հայաստանում, Արեւմուտքի օրինակով, գրանտային ծրագրեր սկսել ՀԿ-ների եւ մաս-մեդիայի շրջանում, բայց քանի որ Ռուսաստանը չի սիրում ձեռքը գրպանը տանել, անհրաժեշտ է եղել Կրեմլին ապացուցել, որ Հայաստանում «մոլեգնում են հակառուսական տրամադրություններ»:

Մեր աղբյուրների փոխանցմամբ` Կրեմլի գաղափարական «կացին» Կիսելյովի նկատմամբ իսկապես պատճառաբանված հայոց զայրույթի տակ նաեւ արհեստական ակտիվություն կա` ռուսական այդ պրոյեկտի ջատագովների կողմից:

Այնուհանդերձ, փաստն այն է, որ Հայաստանում ՌԴ դեսպանը՝ Վրաստանում «լրտես», «պերսոնա նոն գրատա» համարված եւ արտաքսված Վոլինկինը, որը, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրի ներկայացուցիչ, ի տարբերություն Ֆրանսիայի դեսպանի, «տեղյակ» չէ Նախիջեւանի հետ սահմանին տեղի ունեցած կրակոցների եւ հայկական կողմի 2 զոհերի մասին, իսկ Հայաստան է ժամանում ԵՄ պատժամիջոցներով «պերսոնա նոն գրատա» ճանաչված ոմն Կիսելյով»:

Տպել
Ամենաշատ