Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայտնի է, որ Հայաստանի մարզպետները բավականին հարուստ պաշտոնյաներ են:
Հայաստանի մարզպետներից թերեւս ամենահարուստը կարող է համարվել Սյունիքի երիտասարդ մարզպետ Վահե Հակոբյանը: Ամեն դեպքում այդպես կարելի է դատել նրա հայտարարագրերն ուսումնասիրելիս:

Վ. Հակոբյանը 2012թ. խորհրդարանական ընտրություններին ԿԸՀ է ներկայացրել հայտարարագիր, քանի որ ընդգրկված է եղել Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում: Այդ հայտարարագրի համաձայն` նա Սյունիքում ունի յոթ անշարժ գույք, որից երեքը հողակտոր է, իսկ չորսը՝ շենք-շինություն: Դրանցից երեքը Կապան, չորսը՝ Սիսիան քաղաքում են: Վ. Հակոբյանն այս անշարժ գույքի միանձնյա սեփականատերն է:

Սյունիքի մարզպետը երեք բնակարան է հայտարարագրել նաեւ Երեւանում: Այդ բնակարանները, սակայն, բավականին փոքր են, յուրաքանչյուրը մինչեւ 100 քառակուսի մետր տարածք ունի: Սակայն տարիներ առաջ մամուլում հրապարակում եղավ, որ Վ. Հակոբյանը մի հսկայական առանձնատուն ունի նաեւ Երեւանում, «Հաղթանակ» զբոսայգու դիմացի տարածքում, որտեղ շքեղ առանձնատներ ունեն Հայաստանի շատ պաշտոնյաներ՝ սկսած վարչապետ Հովիկ Աբրահամյանից:
Այդ առանձնատունը, սակայն, այս հայտարարագրում նշված չէ: Հավանաբար այն նրա անունով չէ գրանցված: Ըստ նրա հայտարարագրի` նա մոտ 2329 քմ հողատարածք ունի Բաբայան փողոցում։

Վ. Հակոբյանը 347 քմ տարածքով բնակարան եւ 285 քմ հողատարածք ունի նաեւ Արզնիում եւ մոտ 2 հեկտար հողատարածք՝ Ձորաղբյուր գյուղում: Սյունիքի մարզպետին անհատույց օգտագործման է տրվել նաեւ 316 քմ տարածք Խանջյան փողոցում:
Այդ նույն հայտարարագրում նա գրանցել է նաեւ վեց թանկարժեք մեքենաներ՝ «Մերսեդես G500», «Տոյոտա Camry», «Պորշ Panameria», «Պորշ Cayen», «Վոլգսվագեն Golf» եւ «ԳԱԶ 31-02», իսկ ավելի ուշ նա այդ մեքենաների մի մասը վաճառել է: Վ. Հակոբյանը բաժնեմասեր ունի «Արմենիա Մոլիբդեն Փրոդաքշն», «Նիաշ» ընկերություններում եւ «Հայբիզնեսբանկում» ու «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ բանկում»:

2012 թվականին Սյունիքի մարզպետը հայտարարագրել է 1 միլիարդ 270 միլիոն դրամ: Իսկ ահա 2014թ. նրա ֆինանսական եկամուտները գրեթե կրկնապատկվել են: Այս տարի Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում նա նշել է 2,1 մլրդ դրամ եւ 1 մլն դոլար:
Վ. Հակոբյանն իր այս ողջ հարստությունից կնոջ անունով ոչինչ չի գրանցել, դրանք գրանցված են իր անունով եւ նշված է, որ ինքը միանձնյա սեփականատեր է»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ