Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Քրեական հեղինակություն Թեւոսիկի եղբոր սպանության բացահայտման գործում չնայած նկատելի առաջընթաց չկա, սակայն առաջիկայում կակտիվանան Մովսես Ներսիսյանի՝ Մոսոյի դիակի որոնողական աշխատանքները, քանի որ նախաքննական մարմինն արդեն իսկ համոզվել է, որ դիակը իրականում դիտահորն է նետվել:

Նշենք, որ, ըստ նախաքննական մարմնի, Իսրայել Սարգսյանը՝ Իսոն, Մովսես Ներսիսյանին՝ Մոսոյին, սպանել էր նախորդ սպանության հետքերը թաքցնելու համար, եւ դիակը նետել էր Քանաքեռավան գյուղի կոյուղու դիտահորերից մեկը: Նախաքննական մարմինը դրա մասին վկայող ձայնագրություն ունի՝ Իսոյի եւ Տիգրանի հեռախոսազրույցը, որը մինչ օրս համարվում էր գործով միակ ապացույցը:

Եվ քանի որ նախաքննական մարմինն արդեն որոշակի համոզվածություն ունի, որ դիակը դիտահորն է նետված, ապա ներկայումս Իսրայել Սարգսյանի՝ Իսոյի մեղավորությունն ապացուցելու համար անհրաժեշտ է ամեն գնով գտնել Մոսոյի դիակը: Հակառակ դեպքում Իսոն հանգիստ կարող է ազատվել պատասխանատվությունից:

Այս առումով առաջիկայում ավելի կակտիվանան դիակի որոնման աշխատանքները եւ փորձ կարվի այդ աշխատանքներում նոր մեթոդներ կիրառել, ասենք՝ դիտահոր իջեցնել ռոբոտ, քանի որ մարդ իջեցնելն այնտեղ անտրամաբանական է համարվում»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ