Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդը»-ը Տավուշի մարզի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր համայնքի ղեկավար Կամո Չոբանյանից հետաքրքրվեց, թե ինչպես է հոգում իր կեցության հարցը սույն թվականի մարտի 8-ին Ադրբեջանում գերի ընկած եւ մոտ մեկ ամիս գերության մեջ անցկացրած, նույն գյուղի բնակիչ Արսեն Խոջոյանը: Կ. Չոբանյանի փոխանցմամբ՝ ներկայում Արսեն Խոջոյանն ու նրա հայրը Սեւանի տարածաշրջանում ուրիշների անասուններն են պահում:

Հիշեցնենք, որ Արսեն Խոջոյանը գերի էր ընկնել հենց անասուններ պահելու ժամանակ՝ հանդում մոլորվելու պատճառով:
 Փաստորեն գերի ընկած երիտասարդը, ով հաստատ հոգեկան ու ֆիզիկական տառապանքների է ենթարկվել Ադրբեջանում, կրկին, սոցիալական ծանր պայմաններից ելնելով զբաղվում է այն աշխատանքով, որն իրեն տարավ թշնամու դուռը: Իսկ պետության պոզիտիվ պարտականությունը, այն է՝ օգնել իր տուժած քաղաքացուն, ըստ գյուղապետի, սահմանափակվում է միայն երիտասարդին բժշկական հետազոտության ենթարկելով։

Չնայած, հանուն արդարության պետք է նշել, որ Տավուշի ներկայիս մարզպետ, մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Հովիկ Աբովյանն օգնել է սոցիալական ծանր վիճակում գտնվող Խոջոյանների ընտանիքին»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ