Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. ««Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը, անդրադառնալով քառյակի 12 կետանոց պահանջներին, երեկ «Ժամանակին» ասաց, որ պետք է դրվեր համակարգային փոփոխության խնդիր, մնացած ամեն ինչն աբսուրդ է. «2-3 տարի է՝ այդ չորսը խորհրդարանում են, մի մասը նրանցից կազմում են իշխանության մաս, Կոնգրես կոչվածը 18 կուսակցություննրից անվանում է վերցրել ու միացել նրանց: Այդտեղ ակնհայտ է Ռոբերտ Քոչարյանի ստվերը. ի՞նչ կարող են անել՝ խորհրդարանում նստած են, ունեն պաշտոնատար անձինք, ունեցել են նախարարներ, ինչո՞ւ չեն արել»,-հարցադրում արեց նա:

Նրա գնահատմամբ՝ քառյակը փոշի է փչում ժողովրդի աչքերին. «Վաղը-մյուս օր պետք է ասեն՝ Ծառուկյանը փրկության ճանապարհ է ցույց տալիս»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ