Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. ««ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը երեկ ի պատասխան  «Ժամանակի» հարցադրման, թե ընդդիմությունը Որոտանի կասկադի վաճառքը համարում է անօրինական եւ ոչ թափանցիկ, մեկ անգամ եւս հաստատեց, որ ԱՄՆ-ն պաշտպանում է  գործարքը եւ աջակցում։ Դեսպանին հիշեցրինք, որ նախկինում նա Որոտանի կասկադի գործարքը համարում էր ՀՀ-ի համար էներգետիկ դիվերսիֆիկացիա, ինչ է կարծում, հնարավո՞ր է այն ձախողվի հենց ՌԴ պատճառով։  «Գործարքը ստորագրվել է հունվարին, եւ մենք հուսով ենք, որ այն կավարտվի։ Այդ գործարքը կնպաստի ինչպես ՀՀ էներգամատակարարման դիվերսիֆիկացմանը, այնպես էլ տնտեսական եւ ներդրումային առումով կարեւոր է։ Ֆինանսավորման հարցում նեգրավված են նաեւ միջազգային ֆինանսական կորպորացիան եւ օտարերկրյա երկրներում ներդրումների աջակցման հանձնաժողովը»,- ասաց դեսպանը՝ եւս մեկ անգամ հույս հայտնելով, որ այն կիրականացվի ստորագրվածի համաձայն, եւ դա երկու երկրների համար լավ խթան կլինի»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ