Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Վովա Գասպարյանի «օրենքով գողերի» դեմ օպերացիան ընդլայնել է շրջանակը, հիմա թիրախում թաղային հեղինակություններն են: Թե առաջին խմբի հետապնդումներն ինչ վերջնարդյունք գրանցեցին, ոստիկանությունը չիհայտնում։ Պատկերն ավելի ուշագրավ է երկրորդ թիրախային խմբի հարցում։
Օրերս ոստիկանությունում՝ հերթական ժողովներից մեկի ժամանակ Վովա Գասպարյանը պայքարի սլաքը ուղղել է այս խմբին, ինչը համակարգում դժգոհությունների տեղիք է տվել, քանի որ թաղային հեղինակությունների հետ շատերը բարեկամական հարաբերություններ ունեն:

Օրերս նրանցից ոմանք խուզարկվել են, բերման ենթարկվել: Բայց ոստիկանապետը «պատերազմ» է հայտարարել ոչ միայն գողերին ու գողականներին, այլեւ համակարգին:
Վերջերս մեծ թվով պետավտոտեսուչներ են ազատվել աշխատանքից՝ Աշտարակում, Վանաձորում, Գյումրիում եւ Երեւանում՝ միայն 1-ին գումարտակից մոտ 27 հոգի»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ