Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Երեւանի Աջափնյակ համայնքի թիվ 38 մանկապարտեզը, որի տնօրենը Գալուստ Սահակյանի հարսն է՝ Սեդա Հակոբյանը, նախօրեին պետական մանկապարտեզից վերածվել է մասնավոր վճարովի մանկապարտեզի։ Իսկ թե ինչու աս փոփոխությունը եղավ հենց Գալուստ Սահակյանի ԱԺ նախագահ նշանակվելուց հետո, մանկապարտեզի տնօրենից պարզել չհաջողվեց, քանի որ նա մանկապարտեզի աշխատանքները ստուգելու էր գնացել, իսկ նրա աշխատակցուհին հայտնեց, որ մասնավորեցված մանկապարտեզի հետ իր տնօրեն Սեդա Հակոբյանը կապ չունի։ «Մեր մանկապարտեզի մասնաշենքն է մասնավորեցվել։ Գրեթե մեծ տարածք մնացել է որպես պետական մանկապարտեզ, բայց մի տարածք էլ վարձակալված է եւ վճարովի մանկապարտեզ է դարձել»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ