Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ բնապահպանության նախկին նախարար, Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը նախարար աշխատելու տարիներին սովորություն է ունեցել իր աշխատակիցներին «գործուղել» իրեն պատկանող «Նոր Ռեժանս»  ռեստորան։ Բանն այն է, որ նախկին նախարարին իր աշխատակիցներին հրահանգել էր, որպեսզի բոլորն անխտիր իրենց հարսանիքները, ծննդյան արարողությունները, քեֆ-ուրախություններն անցկացնեն հենց այդ ռեստորանում։ Անգամ նշվում է, որ Ա. Հարությունյանը իր աշխատակիցներին ասել էր, որ կարող են ընդմիջումներն անել այնտեղ, ու եթե ուշանան, ոչինչ, չի բարկանալու դրա համար»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ