Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը զրուցել է  էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի հետ: Հատված հարցազրույցից.

«Պարոն Ճշմարիտյան, դիտարկում կա, որ առնվազն 7 տոկոս տնտեսական աճը միայն կսկսի ապահովել ներգաղթ դեպի Հայաստան: Այդ թեզի հեղինակը Հրանտ Բագրատյանն է: Դուք կիսո՞ւմ եք այդ տեսակետը, թե՞ ոչ, մանավանդ երկնիշ տնտեսական աճ արձանագրվել է ձեր պաշտոնավարման ժամանակ, եւ ներգաղթ արձանագրվել է հենց այն ժամանակ, երբ դուք էիք նաեւ կառավարությունում: Ձեր փորձը ի՞նչ է ցույց տալիս: Երբ կկարողանանք ոչ միայն կանգնեցնել արտագաղթի այդ սոսկալի տեմպերը, այլեւ այդ բարիք ստեղծողներին հետ բերել Հայաստան:

Վերջին մի քանի ամիսներին չեմ հետեւել այդ տեմպերին, բայց նկատելի է, որ կա արտագաղթի տեմպերի դանդաղում: Այն առումով, որ մարդիկ հույս են տեսնում, որ կարող են Հայաստանում բարիք ստեղծել: Բացի Ռուսաստանից, այլ երկրներ կան, որտեղ եթե մարդը որոշել է գնալ իր երկրից, ապա ինչ-որ տեղ անպայման կգտնի, դա լինի Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, եվրոպական երկրներ, թե ԱՄՆ: Հարցը ավելի խորքային է: Այսինքն՝ այստեղ ոչ միայն տնտեսականն է կարեւոր, այլ նաեւ մարդու իրավունքների պաշտպանությունը: Իրավունքի պաշտպանությունը, որը նրան հնարավորություն կտա ու չի հիասթափեցնի, եւ ինքը հոգեբանական ու բարոյական մթնոլորտում չի հայտնվի, որտեղ կլքի իր հայրենիքը: Բայց, միեւնույն ժամանակ, այս նույն մթնոլորտն է, որ ազդում է նաեւ ներդրումային եւ գործարար միջավայրի վրա: Դրանք զուգահեռաբար պետք է անել, այսինքն՝ եւ իրավունքների պաշտպանությունը, եւ գործարար միջավայրի բարելավումը:

Երբ կկարողանանք այնպես անել, որ կապիտալը եւ ինտելեկտը հնարավորինս մոտենան իրար, այդ դեպքում մենք կունենանք ավելի մեծ արդյունքներ ոչ միայն տնտեսության մեջ, այլ նաեւ բարոյական, իրավունքի պաշտպանության: Ոչ ոք ոչ ոքի իրավունքը հենց այնպես իրեն չի նվիրում: Իրավունքը պետք է նվաճես, եւ նվաճելուն պետք է նպաստի կառավարությունը՝ իր հակակոռուպցիոն ծրագրերով, իր այն օրենսդրական նախաձեռնություններով, որոնք մոտիվացիաներն են վերացնում կոռուպցիայի համար, կաշառակերության համար եւ ստեղծում են այնպիսի պայմաններ, որտեղ պարզապես մարդը, այն չինովնիկը ինքն էլ մոտիվացիա չի ունենում, որպեսզի գնա ինչ-որ քայլի, որ կարող է այլ սուբյեկտի իրավունքները սահմանափակել կամ խոչընդոտել»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ