Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դատելով Սերժ Սարգսյանի կողմից արված դիվանագիտական նշանակումների տրամաբանությունից, կարելի է կարծել, որ նա յուրայիններին չնեղացնելու, երբեմն էլ լավություն անելու համար է որեւէ մեկին դեսպան նշանակում։ Երեկ պաշտոնապես հայտնի դարձավ, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար Յուրի Վարդանյանը նշանակվել է Վրաստանում ՀՀ դեսպան։ Այս նշանակումն ուշագրավ է այն պատճառով, որ Վարդանյանը սպորտի նախարար աշխատած ժամանակ, մեղմ ասած, իրեն խայտառակեց մասնագիտական ոլորտում, եւ հիմա նրան դեսպան նշանակողին, թերեւս, իր ոճով պետք է հարցնել. լեգենդար մարզիկին նշանակում եք Վրաստանում ՀՀ դեսպան, որ ի՞նչ անի։ Ընդգծենք, որ Վրաստանը Հայաստանի համար երրորդական նշանակություն ունեցող երկիր չէ։ Մեր միակ քրիստոնյա հարեւանն է, որտեղով անցնում է ՌԴ եւ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ կապող միակ ցամաքային ճանապարհը։ Ու եթե լեգենդար մարզիկը Վրաստանում էլ դրսեւորի իր նկրտումներն այնպես, ինչպես նախարարի պաշտոնում եղած ժամանակ, մեր երկրի համար «լեգենդար» ձախողումներն ապահովված կլինեն։

Ի դեպ, անգործ չթողնելու համար՝ Սերժ Սարգսյանը շուտով դեսպանի կարգավիճակով ԱՄՆ կգործուղի նաեւ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին։ Վերջինս, ի դեպ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս օրերին ակտիվորեն զբաղված է անգլերենն ուսումնասիրելով։ Իհարկե, նա գիտեր անգլերեն, ազատ հաղորդակցվում էր, սակայն հիմա կատարելագործում է իմացածը»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ