Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելուց հետո ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, մեղմ ասած, երջանիկ օրեր չէր ապրում։ Գասպարյան-Աբրահամյան հարաբերությունները, ինչպես հայտնի է, երբեք իրականում բարիդրացիական չեն եղել։ Հովիկ Աբրահամյանի վարչապետ դառնալուց հետո Վլադիմիր Գասպարյանի համար սկսված վայրիվերումներով լի շրջանը, սակայն, գոնե այս փուլում կարծես թե ավարտվել է։ «ՀԺ»-ի իշխանական աղբյուրները հայտնում են, որ Վլադիմիր Գասպարյանը անցած երկու ամիսների ընթացքում երկու անգամ հրաժարականի դիմում է ներկայացրել Սերժ Սարգսյանին։ Սերժ Սարգսյանը չի ստորագրել Գասպարյանի հրաժարականի դիմումները, եւ դատելով քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ վերջին օրերին ոստիկանության ներկայացուցիչների դրսեւորած վարքից՝ դա բավական ոգեւորել է Վլադիմիր Գասպարյանին։ Իրականում, սակայն, վարչապետ-ոստիկանապետ հարաբերությունները խիստ լարված են մնում եւ ամեն պահի կարող են էլ ավելի լարվել»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ