Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Գալուստ Գրիգորիչը երեկ փայլել է լրագրողների եւ լրագրության վերաբերյալ իր պատկերացումներով, երբ պատասխանելով ԱԺ-ում նոր կարգեր հաստատելու մասին լրագրողի հարցին, շեշտել է. «Մարդը փորձում է գնալ իր աշխատասենյակ՝ մի թուղթ բերի կամ սուրճ խմի, լրագրողների խումբը հարձակվում է եւ մի հիմար հարցադրում է լինում՝ դուք ինչքան եք հավատարմագրվել, ինչքան փող ունեք։ Սա ոնց ասեմ... աշխարհի որեւէ երկրում չեք տեսնի, որ նիստի ժամանակ լրագրողը մոտենա, որեւէ մեկին հարց տա, մանավանդ որ բոլոր պատգամավորներն ունեն իրենց  օգնականները։ Կարող եք դիմել օգնականներին, բայց դա ձեռ չի տալիս լրագրողին... Ես ուզում եմ թելադրություն գրողներ չլինեն լրագրողները, ուզում եմ՝ պրոֆեսիոնալներ լինեն»»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ