Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Առավոտ»  թերթը գրում է. «ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն անկեղծացել է՝ նշելով, թե շատ ուրախ է, որ  երկրորդ նախագահը՝ «ունենալով երկարատեւ կառավարման փորձ եւ ավելի լավ ծանոթ լինելով այդ իրավիճակներին՝ գրեթե նույն գնահատականներն է տալիս, ինչ քառյակի կողմից հրապարակվել է...»։ Այնուհետեւ ԲՀԿ-ական պատգամավորն արձանագրել է. Քոչարյանի հետ համագործակցություն հնարավոր է։

Թողնենք մի կողմ միամիտ հարցը, թե Քոչարյա՞նն է գալիս քառյակի հետեւից, թե՞ «քառյակն» է գնում Քոչարյանի գծած քաղաքական ծրագրի հետեւից։ Այս հարցի պատասխանը կարող է անկեղծորեն չունենան շարքային ԲՀԿ-ականները ու ՀԱԿ-ականները։ Սակայն մի բան այսօր արդեն պոտք է արձանագրել՝ Քոչարյանի կողմից ստեղծված կուսակցության որեւէ անդամի, ԲՀԿ-ական գործչի կողմից արված հայտարարությունը բնավ էլ անակնկալ չէ բոլոր նրանց համար, ովքեր երբեք չեն տարանջատել Քոչարյանին ԲՀԿ-ից։
Այսօր հանկարծակիի գալ ու ասել՝ փրկեք, ԲՀԿ-ն դավաճանաբար Քոչարյանին քաղաքականություն է վերադարձնում, պարզապես անհեթեթություն է, որովհետեւ ԲՀԿ-ի համար Քոչարյանը ոչ միայն քաղաքական ասպարեզում  գտնվող գործիչ է եղել, այլեւ ԲՀԿ-ն մշտապես պահպանել է ակնածանքը նրա նկատմամբ՝ նրան «հոգեւոր հայր» համարելով...

Կպահանջե՞ն ՀԱԿ-ը, Դաշնակցությունն ու «Ժառանգությունը» Ռոբերտ Քոչարյանի «հրաժարականը»... եթե չեն պահանջում, ուրեմն «հրաշալի քառյակը» կարելի է կոչել «հրաշալի հնգյակ»՝ չորս ոչ իշխանական ուժերի եւ Ռոբերտ Քոչարյանի միասնություն։
Եվ ընդհանրապես՝ ամեն ինչ հրաշալի է...Աշնանը սպասվող «հրաշալի քառյակի» հանրահավաքը կարող է ուրույն կոլորիտ ստանալ, երբ  Ազատության հրապարակի հարթակում ուս ուսի տված կանգնեն Ռոբերտ Քոչարյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում


Տպել
Ամենաշատ