Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Հրապարակի» աղբյուրների տեղեկացմամբ, ոչ իշխանական քառյակի  ստեղծումը շատ ավելի հեռուն գնացող նպատակներ է հետապնդում՝ 2017-ի խորհրդարանական ընտրություններում մեկ միասնական թիմով հանդես գալու:

Այսինքն` ստեղծվելու է մինի-ՀԱԿ, բայց այս անգամ գլխավոր ջութակի դերում է լինելու ԲՀԿ-ն: Բայց քանի որ առաջիկա աշնանը որոշակի զարգացումներ են սպասվում, քառյակի գաղափարախոսները կարծում են, որ հնարավոր է ֆորսմաժորային զարգացումներ լինեն, ուստի, ժամանակից շուտ են ակտիվացել, այդ իսկ պատճառով Ստեփան Մարգարյանը նպատակահարմար գտավ բարձրաձայնել, որ քառյակի համագործակցությունը Քոչարյանի հետ չի բացառվում:

Սրանով է բացատրվում նաեւ ԲՀԿ-ի դեմարշը ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Մանուկյանի նկատմամբ՝ ի պատասխան Քոչարյանի քննադատության: Ինչպես նաեւ ամեն գնով Րաֆֆուն «Ժառանգության» գլխին պահելու անհրաժեշտությունը:

Գաղտնիք չէ, որ այս բոլոր ուժերն ունեն ֆինանսական խնդիրներ, եւ նրանցից ամենաապահովվածը ԲՀԿ-ն է: Եվ այս կոնտեքստում չտեղավորվողները, բնականաբար, պետք է դուրս մղվեին, ինչպես պատահեց Ստեփան Սաֆարյանի հետ, ով հայտնի է իր հակաԲՀԿ-ական ու հակաքոչարյանական տրամադրվածությամբ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ