Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

 «Առավոտ»  թերթը զրուցել է «Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման հայկական կենտրոն» հ/կ ղեկավար Անդրանիկ Քոչարյանի հետ։ Հատված հարցազրույցից.

«ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը հնարավոր համարեց քառյակի եւ  Ռոբերտ Քոչարյանի համագործակցությունը։ ՀՅԴ-ն,որը ժամանակին Ռոբերտ Քոչարյանի հենարանն էր, դեռ սեթեւեթում է եւ չի խոսում նման համագործակցության մասին։ ՀԱԿ-ի արձագանքը բավական կցկտուր էր. Արամ Մանուկյանը մի քանի նախադասությամբ մերժողական տրամադրություններ արտահայտեց։ Ինչո՞ւ է լռում Լեւոն Տեր-Պետրոսյանը։

Ես էլ կուզեի իմանալ՝ ինչո՞ւ է լռում Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Ես շատ կուզեի, որպեսզի Լեւոն Տեր-Պետրոսյանը անպայման գնահատական տա Ռոբերտ Քոչարյանի արտահայտած մտքերին։ Ինչպես որ ներկայացրեց Հայաստանի կործանման՝ Սերժ Սարգսյանի ճանապարհային քարտեզը, լավ կլիներ, որ առաջին նախագահը ներկայացներ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական վերադարձի կանխման ճանապարհային քարտեզը։ Դա կարեւոր է, քանի որ հստակություն կմտնի  ոչ իշխանական ուժերի ներսում, ինչն էլ հնարավորություն կտա, որպեսզի հասարակությունը հասկանա՝ որտեղ է իշխանությունը եւ որտեղ՝ ընդդիմությունը։ Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն ու մյուսները շարունակեն լռել, դա էլ հնարավորություն կտա մեր հասարակությանը պատկերացնելու՝ հասարկությունը մնացել է միայնա՞կ այսօրվա վատ իշխանությունների դիմաց, թե՞, այնուամենայնիվ, հնարավորություն ունի  ունենալ  այն առաջնորդող քաղաքական ուժը, որը երկիրը համակարգային փոփոխությունների տանելու հնարավորություն կտա»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ