Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետ Հովիկ Աբրահամյանն օրերս ուշագրավ կադրային փոփոխություն է կատարել. Գրիգոր Մուրադյանն օրերս ազատվել է արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից, իսկ նրա փոխարեն նշանակվել է Արսեն Մկրտչյանը։ Թեեւ Աբրահամյանի  որոշման մեջ պաշտոնանկության հիմք նշված է աշխատանքից ազատվելու վերաբերյալ դիմումը, սակայն «Ժողովուրդ»-ի աղբյուրներն այլ բան են պնդում։ Ժամանակին մենք տեղեկացրել էինք, որ ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի եւ նրա տեղակալ Գրիգոր Մուրադյանի հարաբերությունները վերջինիս արհամարհական, մեծամիտ պահվածքի պատճառով լարված են, ու թեեւ Հ. Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքել էր այդ լուրերը, սակայն մեր տեղեկություններով՝ լարվածությունը հասել է «դիվանբաշուն» եւ հարցին լուծում է տրվել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի օգնությամբ, ով եւս «ատամ է ունեցել» Մուրադյանի վրա, երբ վերջինս ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում վիրավորել էր պատգամավորներին եւ Հարությունյանին՝ նրա հետ լեզվակռվի բռնվելով»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ