Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակը» գրում է. «Բազմաչարչար ԱԺ-ն մեկնել է վաստակած հանգստի: Բայց հայտնի չէ՝ լրագրողական օթյակը կրկին կզբաղեցնե՞ն դպրոցականները, որոնք «մասսովկա» էին ապահովում Հովիկ Աբրահամյանի համար, որոնց հետ նա նկարվում էր` ֆաս-անֆաս, ապա բաց դաս անում մարդու իրավունքների, կյանքի, անցուդարձի մասին, թե՞ «այդ կարգը» Հրայր Թովմասյանը նույնպես կվերանայի:

Ի դեպ, նույն դպրոցականների պատճառով լրագրողներն իրենց օթյակում տեղ չէին ունենում նստելու, թրեւ էին գալիս միջանցքներում` ցուցադրելով իրենց անտի-դրես-կոդերը: Ընդ  որում, վերջին շրջանում ինքը` Արգամիչը, նույնպես չուներ «աղջիկ վախտվա էնտուզիազմը», էլ բաց դասեր չէր անցկացնում, չէր նկարվում մատաղ սերնդի ֆոնին, պոպուլիզմով չէր զբաղվում մատղաշ սերնդի հետ, բաց դասերն անցկացնում էին ԱԺ փոխխոսնակները, հետո այդ պատվավոր «գործը» դրվեց կրթության եւ գիտության հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի փխրուն ուսերին:

Մեկ-երկու նման դաս անցկացրել է ԱԺ նոր նախագահ Գալուստ Գրիգորիչը, ու հիմա անհայտ է` կոչումով մանկավարժ Գրիգորիչը կշարունակի՞ արգամիչյան մանկավարժական դպրոցի բարի ավանդույթները, թե՞ կասի` «Բավ սիրեցի, մնաք բարյավ»»:

Տպել
Ամենաշատ