Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նոր օգնական ունի, երեկ նա այդ պաշտոնում նշանակել է Աննա Գեւորգյանին:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Աննա Գեւորգյանը Հովիկ Աբրահամյանի խորհրդական Սերգեյ Լոքյանի դասընկերուհին է, ծնունդով՝ Վանաձորից: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ըստ ամենայնի, այս նշանակման մեջ մեծ է Լոքյանի դերակատարումը:

Ի դեպ, կառավարության կայքում տեղադրված Ա, Գեւորգյանի կենսագրությունից պարզվում է, որ նա աշխատանքային փորձ ունի ընտրությունների ոլորտում։ Կարելի է ենթադրել, որ Հովիկ Աբրահամյանն այս գլխից իրեն շրջապատում է ընտրական տեխնոլոգիաների մասնագետներով՝ հավանաբար պատրաստվելով նախագահական ընտրություններին»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ