Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակը» գրում է. «Երեկ դատախազության աշխատակիցները վերջապես  ներկայացան «դարակազմիկ» համազգեստներով, որոնց վերաբերյալ դեռ անցած տարի էր կառավարությունը որոշում ընդունել եւ բյուջեից մեծ գումարներ նախատեսել: Խորհրդանշական է գույնը՝ ճեփ-ճերմակ:

Իդեայի հեղինակները, դատախազներից «ճերմակ աղավնի» կերտելով, ըստ էության նրանց սեւ գործերը համազգեստի ներքո քողարկելու մտադրություն են ունեցել: Հիշեցնենք, որ դեռ 2013թ. հունիսի 8-ից ուժի մեջ էր մտել «Դատախազության մասին» եւ «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով սահմանվում էին համազգեստի, տարբերանշանների նկարագիրը եւ դրանց կրման կարգը:

Ըստ փոփոխությունների` համազգեստի կրումը պետք է տարածվեր բոլոր դատախազների եւ ՀՔԾ ծառայողների վրա: Դատախազների համազգեստի, տարբերանշանների նկարագիրը, դրանք կրելու կարգը սահմանվեց ՀՀ կառավարության 2013թ. հունիսի 20-ի 664Ն որոշմամբ, որն ուժի մեջ պետք է մտներ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, սակայն դրանից միայն մեկ տարի անց դատախազները ներկայացան իրենց նոր համազգեստներով: Դեռ անցած տարի հայտնի դարձավ, որ պետբյուջեից դատախազների համազգեստների համար հատկացրել են 7 միլիոն 107 հազար 500 դրամ»:

Տպել
Ամենաշատ