Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Հունիսի 18-ին Էջմիածնում հնչած կրակոցների դեպքի առիթով հարուցված գործը, որին մասնակից էին եղել երկու գեներալների եղբորորդիներն ու քրեական հեղինակություն Դոն Պիպոյի մտերիմներից Արմանը, հնարավոր է առաջիկայում փակվի կամ, ինչպես էջմիածինցիներն ասացին «Ժամանակին»՝ «ջրվի»:

«Գործը ոստիկանության հետ կարելի է փակված համարել, մնում է, որ իրենք իրենց ներքին հաշիվները մաքրեն-վերջացնեն, ինչն անխուսափելի է»,- հավատացած են էջմիածինցիները:

Մեր տեղեկություններով՝ Հայաստանից փախել է նաեւ Արմանի եղբայրը։ Թե որտեղ են Դոն Պիպոյի մտերիմ ընկերները՝ ոչ ոք տեղյակ չէ: Երկրում է միայն Արմանի եղբոր կինը, որին դեպքից հետո գեներալները գերի էին վերցրել, եւ եղբայրների քույրը, ովքեր երկուսով փորձում են դիմակայել գեներալների հարձակումներին»:


Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ