Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Իրավունք» թերթը մի շարք հարցերի շուրջ զրուցել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի արդեն նախկին գլխավոր տնօրեն, ներկայումս տնօրենների խորհրդի նախագահ Մաքսիմ Հակոբյանի հետ։ Հատված հարցազրույցից.

«Վերջերս Գորիսում կայացած քաղաքապետի ընտրությունների հետ կապված մամուլում տարբեր կարծիքներ հնչեցին։ Որպես սյունեցի՝ կցանկանայինք լսել Ձեր կարծիքը։

Գորիսում շատ արժանի քաղաքապետ է ընտրվել, ես ճանաչում եմ այդ տղային, շատ խելացի, հայրենասեր տղա է։ Հաշվի առնելով այն, որ իրեն անձամբ ճանաչում եմ, ուղղակի վստահ եմ, որ ինքը շատ լավ պետք է աշխատի։

Նշում էին, որ Ադունցի ընտրվելուն նպաստեց այն, որ նրան սատարում էր հենց Սուրիկ Խաչատրյանը։

Դա էլ կա, ինչու ոչ, հետո էսօր ով ինչ ուզում ասում է։ Մի բան հստակ է. գորիսեցիներն իրեն ընտրել են եւ չեն սխալվել, որովհետեւ վստահ են, որ լավ կաշխատի։

Պարբերաբար հնչում են խոսակցություններ այն մասին, որ Ձեր եւ Սուրիկ Խաչատրյանի հարաբերությունները լարված են։ Որքանո՞վ են այդ խոսակցությունները համապատասխանում իրականությանը։

Ղալաթ են անում ասողները, ամեն մարդ կարա մի բան խոսի։

Այսինքն՝ նորմալ հարաբերությունների մե՞ջ եք։

Ոչ թե նորմալ, այլ շատ լավ»։ 

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ