Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Հրապարակը» գրում է. «Տիգրան Սարգսյանի դեսպանությունը, ինչպես իր վարչապետությունը, անամպ չի անցնի: Մեր տեղեկություններով` Ամերիկայի հայկական ֆորումի սկսած դե-մարշը՝ ստորագրահավաքի ձեւով, որի հետեւից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, «ամերիկահպատակ» Վարդան Օսկանյանի, այն է` ԲՀԿ-ի, ինչպես նաեւ ՀԱԿ-ի «ականջներն» են երեւում, առաջիկայում լայն թափ է հավաքելու եւ կարող է Տիգրան Սարգսյանի դեմ հզոր բոյկոտի վերածվել` հատկապես հայկական համայնքի հետ հանդիպումների ժամանակ:

Իսկ «Լիթլ-Արմենիա»` Լոս Անջելես, Գլենդել այցերի ժամանակ հուժկու բողոքներ են կազմակերպվելու, «նոտաներ» են հղվելու քաղաքային իշխանություններին. այնտեղ ընդդիմադիր մասսան բավական մեծ է:

Բացի Տիգրան Սարգսյանի նկատմամբ «լիչնի նեպրիյազնից», «ականջավորների» մոտ կա նաեւ քաղաքական մտավախություն, որ Տիգրանը 2018-ին կարող է վերադառնալ՝ որպես ՀՀ նախագահի թեկնածու, ինչը փորձում են խեղդել հենց օրորոցում:

ԲՀԿ-ն դա անում է նաեւ ընդդիմադիրի կեցվածքը պահպանելու եւ օրվա վարչապետ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ իր անհուն սերն ու ոչընդդիմադիր կեցվածքը թաքցնելու համար: Որ ժողովրդի միամիտ հատվածին ապացուցի՝ իրենք եղել եւ մնում են պայքարի առաջամարտիկ: Կա նաեւ երրորդ, պարզունակ պատճառ. ԲՀԿ-ում դեսպան դառնալ ցանկացողներ էլ կան:

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ