Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ-ում օրերս ուշագրավ կադրային նշանակում է տեղի ունեցել: Խորհրդարանի ավտոպարկի տնօրեն է նշանակվել ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանի՝ Ալրաղացի Լյովիկի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Ալրաղացի Լյովիկը պատգամավորության ընթացքում պարբերաբար հայտնվում էր սկանդալային պատմությունների, ծեծկռտուքների ու նույնիսկ՝ սպանությունների կիզակետում: Վերջապես բանը հասավ նրան, որ Սերժ Սարգսյանն իր երբեմնի սիրելի պատգամավորին ընդհանրապես մեկուսացրեց քաղաքական դաշտից: Լեւոն Սարգսյանին չօգնեց անգամ որդու անունը, ում, ի պատիվ Սերժ Սարգսյանի, Սերժ է անվանել։ Բայց այս նշանակումն ուշագրավ է նաեւ այն առումով, որ երբ ՝ Ալրաղացի Լյովիկը պատգամավոր էր, նրա օգնականը ոչ ավել, ոչ պակաս, հանրահայտ ընդդիմադիր գործիչ Արշակ Սադոյանն էր»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ