Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի ու Վրաստանի միջեւ ձեռք բերված՝ գաղտնի տեղեկությունների փոխանակման համաձայնությունը Վրաստանում դժգոհությունների ալիք է բարձրացրել, նրանք մտահոգություն են հայտնել, որ իրենց գաղտնի տեղեկությունները կարող են փոխանցվել Ռուսաստանին:

«Բազմազգ Վրաստան» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Առնոլդ Ստեփանյանն «Ժամանակի»  հետ զրույցում նշեց, թե կայացած համաձայնության մասին առանձնապես շատ մանրամասներ չկան` ինչ կարգի տեղեկություններ են փոխանակվելու, ինչ կերպ: «Որեւէ տեղեկություն չկա, հավանաբար այն պատճառով, որ իր` փաստաթղթի բնույթն է դա թելադրում, այնպես որ` այստեղ միայն ենթադրություններ են: Կարծում եմ` բացատրությունների սպասել չի կարելի, պաշտոնական աղբյուրներից տարածված այդ տեղեկություններից բացի, այլ տեղեկություն չի լինելու, մնացածը կլինեն գուշակություններ, ենթադրություններ: Ու եթե չկա տեղեկություն, որ աղբյուրներից դուրս գա, շատ բան կարելի է ենթադրել, ես վստահ եմ, որ երկու երկրները, ստորագրելով այդ փաստաթուղթը, գիտեն` ուր են գնում, ինչ են անում»,- ասաց նա»:

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու` ազգային փոքրամասնությունների գծով խորհրդական Վան Բայբուրդը  «Ժամանակի»   հետ զրույցում նշեց, թե այս հարցի շուրջ բարձրացված աղմուկն անտեղի է ու չարդարացված: Նրա խոսքով` ցանկացած երկիր, եթե հնարավորություն ունի ինչ-որ երկրորդ երկրի հետ այդպիսի պայմանագիր կնքելու, գաղտնի, կնքում է: «Պայմանագիրը գաղտնի է, ոնց որ գրված է, մի քանի ոլորտի է պատկանում` քրեական եւ այլն: Ի դեպ, ասեմ` Վրաստանում էլ այդ մասին շատ են սկսել խոսել, որ երեւի այսպես Հայաստանը Ռուսաստանին Վրաստանի գաղտնիքները կհասցնի, Վրաստանը` ԵԽ-ին Ռուսաստանի… հիմարություն է, ամեն նորմալ, ցիվիլ երկիր հարեւան երկրների հետ նման պայմանագիր ունի, որովհետեւ այդ երկրներում հազար ու մի խնդիր կա: Այդ առումով` ամեն երկիր, եթե բարյացակամ հարաբերություններ ունի, իհարկե, ինչ-որ տեղ պիտի կիսվի, սա ընդունված բան է, ես խոսում եմ միայն ենթադրելով` ինչի մասին կարող է լինել այն: Գիտեմ մի բան, որ ոչ Վրաստանը, ոչ Հայաստանը, եթե կա ինչ-որ հիմնախնդիր, չեն փոխանցի այն երրորդ երկրի»,- ասաց նա:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ