Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Իրավունք» թերթը գրում է. «Ըստ ՀՅԴ-ին մոտ կանգնած աղբյուրի՝ կուսակցությունը «քառյակի» ներսում վերջերս ոչ այնքան հաճելի կացության մեջ է ընկել: Պատճառն այն է, որ ներքին մակարդակով ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը եւ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հանգել են այն եզրակացության, որ պետք է միասնաբար ընդունել Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկած՝ սահմանադրական բարեփոխումների կտրուկ մերժումը եւ անցնել նախապատրաստական աշխատանքների՝ նույն Լեւոն Տեր-Պետրոսյանի ասած «սահմանադրական հանրաքվեն դարձնենք ռեժիմի տապալման հանրաքվե» բանաձեւով գործելու համար:

Սակայն ՀՅԴ-ն արդեն վաղուց հասցրել է թիվ 1 կարեւորություն տալ հենց սահմանադրական բարեփոխումներին, ու այդ հարցում 180 աստիճանով տեսակետ փոխելը կհանգեցնի կուսակցության հեղինակազրկման: Բացի այդ, դաշնակները այնքան էլ չեն հավատում, որ «քառյակը» ի վիճակի կլինի տապալել խորհրդարանի աշխատանքները կամ կազմակերպել մեծածավալ հանրահավաքներ, ու ցանկություն չունեն ռիսկի տակ դնել սեփական բավականին բարվոք հարաբերությունները ՀՀԿ-ի հետ: Ինչեւէ, աստիճանաբար ՀՅԴ-ի ու մյուսների միջեւ կոնֆլիկտ է հասունանում»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ