Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակը» գրում է. «Իշխանությունները մենակ են մնացել սահմանադրական բարեփոխումների հարցում եւ անհանգստացած են, որ բարեփոխումների քննարկումներին ընդդիմությունը չի մասնակցում:

Ի դեպ, բավական փոխվել է նաեւ ՀՅԴ-ի պահվածքը, որն ի սկզբանե կողմ էր բարեփոխումներին: Իշխանությունները պատրաստ են ամեն ինչ անել, որպեսզի ընդդիմությունը, թեկուզ ամենակոշտ «ռետորիկայով», «ոչ» ասի, սակայն մասնակցի գործընթացին: Խորհրդարանական ղեկավարության հույսը Գագիկ Ջհանգիրյանն է, հաճախ են նրան «կանչում, մշակում», թե՝ եղբայր, դե՞մ ես, հրապարակավ, որպես իրավաբան, արտահայտվի: Ջհանգիրյանը, մեր տեղեկություններով, ասում է` հը-ը: Սակայն երբեմն-երբեմն փոքրիկ ժեստեր է անում խնդրարկուներին:

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի «շրջիկ» խմբերն սկսել են մարզային այցելությունները, որպեսզի մարզաբնակներին լուսավորեն, վարակեն բարեփոխումների «լույսով», որից հետո փաթեթը` արված առաջարկություններով, կներկայացվի նախագահին` դառնալու հայեցակարգ, որից հետո էլ` 2015թ., կներկայացվի ԱԺ քննարկմանն ու հաստատմանը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ