Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

 «Առավոտ»  թերթը գրում է. «Այս տարվա հուլիսի 1-ից պահնորդական ծառայություն մատուցող կազմակերպությունները պետք է լիցենզավորվեն՝ համաձայն «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքի։ Եվ չնայած նրան, որ մեր երկրում մոտ 10 հազար պահնորդ կա, նրանցից այս պահի դրությամբ 430-ն է որակավորման ստուգում անցել, իսկ առանց այդ որակավորման ստուգում անցած պահնորդի՝ կազմակերպությունը չի կարող լիցենզավորվել:
Ոլորտի մասնագետների հաշվարկներով՝ 430 պահնորդներով ծառայություն կարող է մատուցել ընդամենը 1-2 կազմակերպություն, մինչդեռ այսօր դաշտում պահնորդական գործունեություն է ծավալում 20-22 կազմակերպություն:

 Նշենք, որ այս օրենքը սահմանում է մասնավոր պահնորդական գործունեության իրավական հիմքերը:
Այսինքն, այսուհետ գործատուն ոչ թե ինքն է որոշելու, որ հաղթանդամ տեսքով, սափրած գլխով կամ մարդ ծեծելու «շնորհով օժտված» մեկը պետք է լինի իր թիկնապահը կամ օբյեկտի անվտանգության աշխատակիցը, այլ օրենքը պարտադրում է, որ նրանց թիկնապահի կամ պահնորդի ծառայություններ մատուցվեն միմիայն մասնավոր լիցենզավորված կազմակերպությունների միջոցով, որոնք կառաջարկեն հատուկ պատրաստություն անցած անձանց: Առաջին հայացքից նման օրենք ունենալը ողջունելի է, սակայն, ինչպես այս ոլորտի մասնագետներն են նկատում, «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքն իր հետեւից մի շարք խնդիրներ է առաջ բերել, որոնց մասին սակայն պաշտոնական մարմինները լռում են։
 
Պահնորդական կազմակերպությունների կողմից ներկայացված մտահոգությունների արդյունքում կառավարությունը մի քանի անգամ հետաձգել է լիցենզավորման գործընթացը՝ նպատակ ունենալով հստակեցնել եւ օրենքում շտկումներ անել, սակայն այսօր կրկին պահնորդական ընկերությունները կանգնել են փաստի առաջ: Ոլորտի մասնագետների տպավորությամբ՝ ամեն ինչ արվում է, որպեսզի ոլորտը տարվի մենաշնորհացման: Հակառակ դեպքում ոստիկանությունը, որը լիցենզավորող մարմինն է, չէր երկարաձգի որակավորման ստուգումները»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ