Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ Հայաստանում վարչապետի փոփոխությունն իր ազդեցությունն ունի Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) մեր երկրի անդամակցության վրա: Ներիշխանական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ Հ. Աբրահամյանն ընդհանրապես չի հետաքրքրում Ռուսաստանին ու ԵՏՄ մյուս անդամ երկրներ Բելառուսին ու Ղազախստանին: Եվ այս փոփոխության շրջանակներում որոշ առումով պակասել է նաեւ ԵՏՄ-ին անդամակցելու հարցում մեր երկրի նկատմամբ հետաքրքրությունը: Նշվում է, որ այս երեք երկրները թեեւ նախաձեռնել են ԵՏՄ-ի ստեղծումը, սակայն դեռեւս չեն պատկերացնում, թե այն իրենից ինչ պետք է ներկայացնի եւ ինչպես պետք է կազմավորվի: Հետխորհրդային այս երկրները հատկապես տնտեսական բնագավառում որեւէ միություն ստեղծելու փորձ չունեն:

Եվ քանի որ ՌԴ-ն, Բելառուսն ու Ղազախստանը չունեն նման կառույց ստեղծելու փորձ, այս հարցում, որքան էլ զարմանալի է, անցած աշնանից նրանց օգնել է Հայաստանը: Բանն այն է, որ անցած չորս տարիներին Հայաստանը բանակցել է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ, որն իր մեջ պարունակում էր ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական բաղադրիչ: Այդ համաձայնագրի ու մեր երկրի՝ եվրաասոցացման գործընթացի հետ բանակցությունները գրեթե ավարտված էին անցած տարեվերջին, երբ ՀՀ իշխանությունները պատրաստվում էին այն նախաստորագրել: Ստացվում է, որ այս չորս երկրների մեջ Հայաստանն ավելի շատ փորձ եւ գաղափարներ կարող էր ներդնել ԵՏՄ ստեղծման գործում:

Որքան էլ զարմանալի է, ԵՏՄ-ին անդամակցելու բանակցությունները վարող հայկական պաշտոնյաների խումբն այդ հարցում բավականին օգտակար է եղել մյուս երեք երկրների համար: Կարելի է նաեւ ասել, որ հայ պաշտոնյաները ԵՏՄ-ի սկզբնավորման ու կայացման հետ կապված բազմաթիվ գաղափարներ են տվել, որը վերցրել են ԵՄ-ի հետ բանակցությունների փորձից: Սակայն այդ խումբը հեռացել է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ միասին: Իսկ ԵՏՄ-ին մեր երկրի անդամակցության հետ կապված աշխատանքային խումբը համակարգում էր էկոնոմիկայի նախկին փոխնախարար Կարինե Մինասյանը, ով Տ. Սարգսյանի պաշտոնանկումից հետո նշանակվեց նախագահի խորհրդական: Ասում են, որ նա այժմ նախկին ջանասիրությամբ չի շարունակում ԵՏՄ-ի հետ կապված իր գործունեությունը:
Եվ ահա այժմ ԵՏՄ անդամ երկրները խորը տարաձայնություններ ունեն՝ կապված այդ կառույցին Հայաստանի անդամակցության հետ՝ չեն ցանկանում արտոնություններ տալ եւ համեմատաբար ցածր տուրքեր սահմանել Հայաստանի առաջարկած 900 ապրանքատեսակների նկատմամբ, խնդիրներ են առաջադրում նաեւ Լեռնային Ղարաբաղի ու այլ հարցերի հետ կապված»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ