Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Առավոտ»  թերթը գրում է. «Բավական ուշագրավ իրավիճակ է ստեղծվել ղարաբաղյան կարգավորման գործընթացով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների շուրջ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից երկուսը՝ ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան, կարծես առանձին են գործում՝ ղարաբաղյան կարգավորման ակնկալիքների առումով ավելի ակտիվ հանդես գալով։ Մինչդեռ Մոսկվան կարծես այլ խաղ է սկսել ղարաբաղյան կարգավորման շուրջ, առանձնանում է մյուս միջնորդ երկրների քայլերից։
Թերեւս առաջին անգամ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկու երկրները՝  ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան, ընդգծված առանձին են հանդես գալիս, իսկ Մոսկվան առավել պասիվությամբ՝ թերեւս Բաքվի հետ փորձում է այլ պայմանավորվածությունների գալ Ադրբեջանի՝ Եվրասիական միությանը անդամակցության հնարավորությունների եւ դրա դրական ելքի դեպքում ԼՂ-ի խնդրում Բաքվի պահանջները հնարավորինս բավարարելու հարցում»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ