Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երեկ Երեւանում ԵվրԱզԷՍ-ի  ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպյոխինի ասուլիսի ժամանակ սկանդալ է տեղի ունեցել՝ հայ լրագրողները բողոքել են, որ ասուլիսը ռուսերեն է եւ հայերեն թարգմանություն ապահովված չէ, իսկ «Կենտրոն» հեռուստաալիքի լրագրողը ի նշան բողոքի լքել է ասուլիսը։

«ՉԻ»- Ըստ էության, այստեղ արտառոց ոչինչ չկա։ Հայաստանի պետական լեզուն հայերենն է, ու ասուլիսի կազմակերպիչներն են տխմար եղել, որ հայերեն թարգմանություն չեն ապահովել։

Արտառոցն այն է, որ միջադեպից հետո ասուլիսն այնուամենայնիվ շարունակվել է, եւ հայ լրագրողները գլուխները կախ մասնակցել են «միջոցառմանը»։ Ըստ երեւույթին, որեւէ մեկը նրանց չի բացատրել, որ տարրական մարդկային արժանապատվությունն անհրաժեշտ է ցանկացած մասնագիտության տեր անձանց»։

 Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ