Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝  հայրենի իշխանությունները մտադիր են ՀՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնում նշանակել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին: Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ արդեն տեւական ժամանակ է, ինչ այդ հարցը քննարկվում է իշխանական կուլիսներում: Անգամ ակնարկ է եղել ՀՀ ոստիկանության եւ ԱԱԾ-ի միավորման մասին, որից հետո կարելի է այդ երկու կառույցների ղեկավար նշանակել հենց Բ. Սահակյանին:

 Թե որքանով են դրանք համապատասխանում իրականությանը, «Ժողովուրդ»-ը փորձեց ճշտել ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանից: Վերջինս մեզ ասաց, որ առաջին անգամ է նման տեղեկություն լսում: Նրա խոսքերով՝ Բակո Սահակյանն այժմ կատարում է ԼՂՀ նախագահի պարտականությունները ու շուրջ 3 տարի ժամանակ կա նրա պաշտոնավարման ավարտին: Մեր զրուցակիցը նաեւ հավելեց, թե չի կարծում, որ Բ. Սահակյանի լիազորությունները վաղաժամ կդադարեցվեն»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ