Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը զրուցել է «Քաղաքացիական աջակցություն» կոմիտեի ղեկավար, «Մեմորիալ» իրավապաշտպան կենտրոնի «Միգրացիա եւ իրավունք» ցանցի խորհրդի անդամ եւ ղեկավար, քաղաքացիական հասարակության եւ մարդու իրավունքների ինստիտուտների զարգացման աջակցության ՌԴ նախագահին կից խորհրդի անդամ Սվետլանա Գաննուշկինայի հետ։ Հատված հարցազրույցից.

«Օրերս ՀՀ կառավարությունը հավանություն  է տվել միանգամից  երկու  փաստաթղթերի. առաջինը  Ռուսաստանի հետ կնքվելիք  համաձայնագիրն է, ըստ որի՝ Հայաստանի քաղաքացիները Ռուսաստանում կարող են գտնվել  30 օր՝ առանց  որեւէ տեղ գրանցվելու եւ հաշվառվելու:Երկրորդ  փաստաթուղթը  արդեն  գոյություն  ունեցող համաձայնագրում փոփոխություն կատարելու  մասին է,  որի  համաձայն՝ Հայաստանի  քաղաքացիները կարող  են առանց աշխատանքի հատուկ թույլտվության մեկ տարի շարունակ աշխատել Ռուսաստանի Դաշնության  տարածքում: Եվ  դրա համար  ընդամենը  պետք  է  աշխատանքային  պայմանագիր կնքեն տեղի գործատուի հետ: Այս համաձայնագրերի վրա հույս դնող  մարդիկ կարո՞ղ են երաշխավորված լինել, որ իսկապես այս արտոնությունները հայ միգրանտների դեպքում կպահպանվեն:

Ես հույս ունեմ, որ ստորագրման դեպքում կգործեն այս պայմանները, բայց դրա համար անհրաժեշտ է, որ սա լավ հայտնի լինի մեր միգրացիոն ծառայության աշխատակիցներին, շատ հաճախ հենց գործատուները շատ օրենքների տեղյակ չեն լինում: Հաճախ փախստականները եւ մարդիկ ունենում են ժամանակավոր կեցության եւ աշխատելու իրավունք, բայց միգրացիոն ծառայությունն այդ մասին չի իմանում: Մեզ մոտ էր եկել Միգրացիոն ծառայության աշխատակից, եւ մենք պարզեցինք, որ նա պարզապես գաղափար չուներ տարրական հարցերից: Ցավոք սրտի, առաջին բացն այդ տեղեկատվության սահմանափակությունն է: Սրա հետ կապված մենք խնդիր ունենք: Սակայն ես ողջունում եմ, լավ է, որ այսպիսի համաձայնագրի նախագիծ արդեն կա, բայց խնդիրն ընդհանուր է եւ համակարգային:

Մաքսային միության անդամ երկրների միգրանտների համար կա՞ն արտոնություններ, կամ միգուցե նախատեսվող համաձայնագիրը պետք է դիտարկել Հայաստանի եվրասիական ինտեգրացիայի համատեքստո՞ւմ:

 Եթե Հայաստանը միանա Մաքսային միությանը, ինչպես Բելառուսի եւ Ղազախստանի քաղաքացիները, ՀՀ քաղաքացիները կկարողանան այստեղ օրենքով աշխատել՝ առանց թույլտվության: Պարզապես հաճախ այս հարցերն այլ մակարդակում են՝ խնդիրներ են հանդիպում չիմացությունից սկսված եւ կոռուպցիայով ավարտված:

Կարելի՞ է ենթադրել, որ Հայաստանի՝ ՄՄ անդամակցությունից հետո հայաստանյան միգրանտները խնդիր չեն ունենա Ռուսաստանում:

 Խնդիրներ, միեւնույն է, կլինեն, քանի որ գործող օրենքներն անմիտ են, միգրանտները   մանր-մունր խախտումների համար տուգանվում են եւ զրկվում Ռուսաստան մուտքի իրավունքից. սա աբսուրդ է: Մենք պայքարում ենք, որպեսզի ավելի նշանակալի խախտումների համար տուգանքներ սահմանվեն, ոչ թե այնպիսի խախտումների, որ ցանկացածը կարող է թույլ տալ: Որպեսզի վերջապես ուժի մեջ մտնի օրենքի այն հոդվածը, համաձայն որի՝ միգրանտը կարող է զրկվել մուտքի իրավունքից, պետք է մարդը որոշի՝ կոռուպցիոն ռիսկեր կա՞ն դրանում. թող որոշի մարդը եւ ոչ՝ ապարատը»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ