Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժառանգություն» կուսակցության անդամների շրջանում օր օրի աճում է դժգոհությունը կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի գործելաոճի մասով: «Ժողովուրդ»-ին ԺԿ մի քանի անդամներ պատմեցին, որ Ր. Հովհաննիսյանի երեսը տեսնում են «հեղափոխությունից հեղափոխություն»: Բայց նույնիսկ նրա՝ Հայաստանում գտնվելու ժամանակ իրենց առաջնորդի հետ կուսակցականները շփվում են էլեկտրոնային փոստի միջոցով՝ հնարավորություն չունենալով իրենց հուզող հարցերն անմիջապես քննարկել նրա հետ: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ հավելելով, որ կուսակիցների հետ էլեկտրոնային շփումը վաղուց եղել է Ր. Հովհաննիսյանի աշխատելաոճում: «Ես 2003 թվականի վերջից կուսակցության անդամ եմ, այդ ժամանակվանից մինչեւ հիմա Ր. Հովհաննիսյանը շփվում է մեյլերով: Էդ ո՞նց է՝ մինչեւ 9 տարի որեւէ խնդիր չառաջացավ, եկել է 10-րդ տարին՝ դրա հետ կապված ինչ-որ խնդիրներ առաջացան»,-եզրափակեց Ա. Մարտիրոսյանը»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ