Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Հրապարակը» գրում է. «Արմավիրի մարզպետին փոխելու ցանկություն Սերժ Սարգսյանն ունի, բայց նա շարունակում է մնալ պաշտոնին գեներալ Մանվել Գրիգորյանի «շնորհիվ»:

Հայտնի է, որ գեներալն աչք է դրել այս պաշտոնի վրա իր որդու՝ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի համար, բայց քանի որ այդպիսով մարզն ամբողջությամբ կմտնի Գրիգորյանների լծի տակ, Սերժ Սարգսյանը ձեռնպահ է մնում մարզպետին տեղաշարժելուց:

Ընդհանրապես, մարզպետների դեմ Սերժ Սարգսյանի սկսած հաղթարշավը, թվում էր, հեռուն պետք է գնար՝ հասնելով նաեւ Արագածոտն: Բայց մարզպետ Սարգիս Սահակյանն էլ իր տեղը «պնդացրեց» Հովիկ Աբրահամյանի միջոցով»:

Տպել
Ամենաշատ