Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ՝ «Նաիրիտ» ընկերության աշխատակիցների հետ հանդիպումից հետո, ուշագրավ խոստովանություն է արել. «Մենք մի կոլապսի մեջ ենք մտած, երկու ամիս է՝ ուսումնասիրում ենք, չենք կարողանում ծայրը գտնել` ի՞նչ են արել, ո՞նց են տարել, ո՞նց են բերել: Հիմա երկու ամիս է՝ չենք կարողանում գտնենք՝ ով է սեփականատերը... Ես մինչեւ վերջ հետամուտ եմ լինելու, որ բոլորը պատասխան տան, ովքեր մեղավոր են: 10 տոկոս պետությունն ա բաժնետերը, 90 տոկոս չգիտենք՝ ով է»: Հիրավի, վարչապետի այս հայտարարությունն աննախադեպ է ոչ միայն անկեղծության առումով, այլ՝ որ Աբրահամյանն, ըստ էության, ի ցույց դրեց իշխանության ներսում առկա ամենաթողությունը: Հիշեցնենք, որ «Նաիրիտ»-ի գործով ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին «բաց ֆաքսեր» ուղարկած ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանն այդ բացահայտումներից հետո փախավ Հայաստանից: Ավելին՝ երբ ընդդիմությունն ամիսներ շարունակ պնդում էր «Նաիրիտ»-ի գործով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծել, իշխանությունը խնդրում էր չաղմկել՝ բացատրելով, թե հիմա բանակցություններ են ընթանում «Ռոսնեֆթ» ընկերության հետ` «Նաիրիտ»-ը գնելու համար: «Ես դրանում շահագրգռված եմ եւ կարծում եմ՝ պետք է ստեղծել հանձնաժողովն այն բանից հետո, երբ կավարտվեն մեր բանակցությունները «Ռոսնեֆտ»-ի հետ»,- դեռ այս տարվա փետրվարին ասել էր Տիգրան Սարգսյանը: Նա մի քանի անգամ պնդել էր, որ «Ռոսնեֆտ»-ը 500 մլն դոլարի ներդրում է ցանկանում անել «Նաիրիտ»-ում: Հիմա, պարզվում է, որ ոչ միայն «Ռոսնեֆտ»-ը չի ցանկանում այստեղ ներդրումներ անել, այլեւ` հայտնի չէ, թե ով է «Նաիրիտ»-ի սեփականատերը: Եվ սա բացահայտեց Սահմանադրությամբ երրորդ, իրականում պետության երկրորդ դեմքը»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ