Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը հայտարարել է, թե իրենց աշխատանքի շնորհիվ վերջին 15 տարիների ընթացքում Երեւանն անճանաչելիորեն փոխվել է, իսկ իրեն քննադատողնրը քաղաքական նպատակներից ելնելով են «նման բաներ ասում»։

«ՉԻ» - Նարեկ Սարգսյանը ճիշտ է ասում, Երեւանն իսկապես անճանաչելիորեն փոխվել է։ Մոտավորապես այնպես, ինչպես, օրինակ, Մինսկը կամ Սմոլենսկը՝ 1941 թ., ամիսներ տեւած ռմբակոծությունից հետո։ Չէ, Երեւանի կենտրոնում, իհարկե, ռումբերի պայթյունների փոսեր չկան։ Փոխարենը նախկին շինությունների տեղում ինչ-որ անբնակ «կուբիկներ» են՝ դատարկ ու մութ ակնախոռոչներով։ Բայց դա Նարեկ Սարգսյանի մասնագիտական որակների հետ կապ չունի։ Հյուսիսային պողոտայի սալիկները, հասկանում եք, քաղաքական նպատակներից ելնելով են քանդվում, շենքերը քաղաքական դրդապատճառներով են «նստում», հուշարձանների պաշտպանությունն էլ ընդամենը ճղճիմ քաղաքական շահերը քողարկելու միջոց է։ Մի խոսքով՝ չեն սիրում Նարեկ Սարգսյանին, եւ վերջ։ Նա էլ, ի պատասխան, անճանաչելիորեն փոխում է Երեւանի դեմքը, եւ դա անում է առանձնակի դաժանությամբ։ Կակոյ պրիվետ-տակոյ ատվետ»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ