Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակը» գրում է. «Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Դոն Պիպոյից հետո գեներալ Մանվելի հավատարիմ «ախոյան» Հակոբ Հակոբյանն (Ճոյտը) արդեն նախապատրաստվում է Էջմիածնից պատգամավոր դառնալու գործընթացին:

Անիմաստ փող եք դնում, պարտվում, հետ եք քաշվում. ի՞նչ իմաստ ունի այդքան փող ծախսել-չընտրվելը՝ հորդորեցինք վերջինիս: «Փողը կարեւոր չէ. մի մարդ, որ կարա իրենց հակասի Էջմիածնում, էդ ես եմ, բա ես էլ չդնե՞մ իմ թեկնածությունը, էդ ժողովուրդն իմանա, որ ինքն անտեր չի, որ Էջմիածնում էլի մարդ կա, որ մարդիկ չմտածեն` սաղ քաղաքը Մանվելինն ա. հեսա տղին մարզպետ կտան, աղջիկը դատավոր ա. ժողովուրդը մարզից, քաղաքից բողոքում ա, գործը գնում ա դատարան` աղջկա մոտ: Բա էդ ժողովուրդը մեղք չի՞»,- հայտարարեց «ժողովրդավար» Հակոբ Հակոբյանը:

Տպել
Ամենաշատ