Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Հուլիսի 12-ին զինդատախազությունը զորակոչիկներին հիվանդությունների կեղծ ախտորոշումներով զինծառայությունից ազատելու, ապօրինի տարկետումներ տրամադրելու մեղադրանքով ձերբակալել է Թալինի զինկոմ Տ. Հայրապետյանին, սրտաբանության ինստիտուտի առիթմիայի բաժնի վարիչ, կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ Ս. Գրիգորյանին եւ «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ի բաժանմունքի վարիչ Ա. Հովհաննիսյանին։ Խոսքը գնում է  կաշառքների մասին, իսկ ձերբակալվածների թվաքանակն առաջիկայում ավելանալու է։ Երեկ զինդատախազության մամլո ծառայությունը լրացուցիչ տեղեկություն չհայտնեց»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ