Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Վանաձորի «Քիմպրոմ» ՓԲԸ-ի աշխատակիցները պատրաստվում են հուլիսի 16-ից անժամկետ գործադուլ սկսել, եթե մինչ այդ չստանան նախորդ ամիսների աշխատավարձը:

«Գործարանի աշխատակիցները պատրաստվում են գործադուլի եւ բողոքի ցույցերի, եթե նրանց աշխատավարձերը չվճարվեն։ Խոսքը 6-11 ամսվա աշխատավարձի մասին է: Մինչ օրս բազմիցս դիմել ենք ընկերության տնօրենին եւ մարզպետին, սակայն մեզ ասում են, որ ոչինչ չեն կարող անել: Ընկերությունում արտադրություն չկա, եւ մեր աշխատավարձերը պետք է տրամադրվեն դոտացիաների հաշվին: Մեր բողոքի ցույցերի շնորհիվ հունիսի 20-ին վճարվեց աշխատողների 2013 թվականի դեկտեմբերի աշխատավարձը: Մնացել է մոտ 30 աշխատող, որ դեռ չեն ստացել նախորդ տարվա աշխատավարձը»,- պատմել են աշխատակիցները։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ