Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վերջին շրջանի հայ-ադրբեջանական միջադեպերը, իհարկե, ուղիղ կապ ունեն Եվրասիական տնտեսական միության եւ այն իրավիճակի հետ, որ ստեղծվել է այդ կառույցին ՀՀ անդամակցության շուրջ։ Անդամակցության գործընթացը հիմա, ըստ էության, սառեցված է. պաշտոնական Երեւանն ուզում է հնարավորինս արագ դառնալ ԵՏՄ անդամ, բայց չի կարողանում։ Ինչո՞ւ. որովհետեւ Ռուսաստանը մտադիր է նաեւ Ադրբեջանին դարձնել ԵՏՄ անդամ, ու որպեսզի թե Հայաստանը, թե Ադրբեջանը ԵՏՄ անդամ դառնան, հարկավոր է, որ նրանք միաժամանակ անդամակցեն կառույցին։ Հակառակ դեպքում, եթե կողմերից մեկը մյուսից շուտ դառնա ԵՏՄ անդամ, վետո կկիրառի հակառակորդի անդամությանը կամ, առնվազն, նման հնարավորություն կստանա, ինչը, իհարկե, Ռուսաստանի սրտով չէ։
Հաջորդ հարցը հետեւյալն է. ինչպե՞ս է Ռուսաստանը պատրաստվում ապահովել ԵՏՄ-ին անդամակցելու Ադրբեջանի ցանկությունը։ Նույն կամ գրեթե նույն կերպ, ինչպես Հայաստանի ցանկությունն ապահովեց։ Սերժ Սարգսյանը պատրաստվում էր Ասոցացման համաձայնագիր ստորագրել ԵՄ-ի հետ, ՌԴ նախագահը կանչեց նրան եւ բացատրեց՝ այդպես շարունակելու դեպքում վատ կլինի Ղարաբաղի համար։

Նույն կամ գրեթե նույն մոտեցումը կիրառվում է Ադրբեջանի դեպքում։ Ռուսաստանն Ադրբեջանին չի կարող ասել, որ եթե ԵՏՄ-ին չանդամակցես՝ Ղարաբաղի հարցում վատ կլինի։ Նախ՝ որովհետու Ադրբեջանի հետ նման ոճով խոսելու հիմքեր չունի, եւ հետո՝ Ղարաբաղի հարցում Ադրբեջանի համար վատ արդեն եղել է։ Տեսականորեն հնարավոր է, իհարկե, որ Ռուսաստանը ճանաչի Ղարաբաղի անկախությունը, այսինքն՝ Բաքվի համար ավելի վատ լինի, բայց Իլհամ Ալիեւը այդքան խակ չէ, որ չհասկանա՝ Ռուսաստանը նման քայլ չի անի, քանի դեռ Ադրբեջանին ԵՏՄ հարցում համոզելու շանսը կորսված չի համարում։ Ալիեւը, ուրեմն, ԵՏՄ-ին «այո» չի ասում, բայց նաեւ թեման քըրթ չի փակում, այլ շեշտում է, որ իր միակ հետաքրքրությունը Ղարաբաղի հարցն է։

Հիմա, ուրեմն, այդ փուլում ենք. Ադրբեջանը Ռուսաստանին ասում է՝ եթե ինձ ԵՏՄ ես ուզում տանել, ուրեմն մտածիր, թե Ղարաբաղի հարցում ինչ կարող ես անել։ Ու զուգահեռ կրակում է մեր գյուղերի վրա, դիվերսիաներ իրականացնում, որպեսզի տեսնի, թե Ռուսաստանն ինչ ռեակցիա է տալիս։ Իսկ Ռուսաստանը ռեակցիա չի տալիս, ինչը նշանակում է, որ կարելի է նաեւ խորոված ուտելու փորձ անել Քելբաջարում։
Հիմա, ըստ էության, ստեղծվել է մի վիճակ, երբ Հայաստանն ու Ղարաբաղը կարթին ամրացված խայծի դերում են, որը Ռուսաստանը պահում է Ադրբեջանի քթի տակ։ Ադրբեջանն էլ զգուշորեն պտտվում է այդ խայծի շուրջ. վստահ չէ՝ համփ անի՞, թե՝ ոչ»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ