Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ «Ժողովուրդը» տեղեկացավ, որ գեներալ Մանվել Գրիգորյանը Էջմիածնի «Վան» ռեստորանային համալիրում նշել է իր 58-ամյակը։ Գեներալի օգնական Վարդան Վարդանյանը «Ժողովուրդի» հետ զրույցում նշեց, որ իրականում Մ. Գրիգորյանի ծննդյան օրը հուլիսի 14-ն է։ «Նա հուլիսի 14-ին իր ընտանիքի հետ իրենց տանը նշել է։ Բայց քանի որ «Երկրապահ» կամավորական միության անդամները համարում են, որ իր ծննդյան օրը տոն է, այդ պատճառով էլ նրանք որոշել են այն այսօր կազմակերպել», - լրացրեց օգնականը՝ խուսափելով նշել, թե ովքեր կան հրավիրվածների ցանկում։ Ավելի ուշ, «Ժողովուրդը» պարզեց, որ ծննդյան արարողությանը հրավիրված են եղել Մանվել Գրիգորյանի ազգականները, մարտական ընկերները եւ քաղաքական վերնախավը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Հրավիրվածների մեջ են եղել նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը եւ այլք»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ