Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակը» գրում է. «ՌԴ անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցների կողմից` հանցավոր խմբավորման գործի շրջանակներում, Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալված արցախցի գործարար Լեւոն Հայրապետյանը, ում ձերբակալությունը կապում են Բաշկիրիայի նախկին սենատոր, սպանության, տեռորիզմի համար ցմահ դատապարտված Իգոր Իզմեստեւի գործի հետ, Բաշկիրիայում բիզնես-հետաքրքրություններ ուներ` հիմնականում նավթային ոլորտում: Մտերիմները Հայրապետյանին բնութագրում են որպես հակասական, էքսցենտրիկ մարդ: Նա ոչ միայն ՌԴ նախկին վարչապետ Չեռնոմիրդինի հետ էր մտերիմ, այլեւ սերվում էր ռուսաստանյան կոմսոմոլից եւ միշտ համարվել է հաջողակ մարդ, սակայն վերջին տարիներին Ամերիկայում բնակվող բիզնեսմենն ուներ թե ընտանեկան, թե առողջական լուրջ խնդիրներ՝ ինսուլտ էր տարել: Ինչպես նաեւ փակել էր իր կողմից ֆինանսավորվող «Հայաստանի զրուցակից» թերթը, որի խմբագրակազմը մինչ այդ մի քանի անգամ ամբողջությամբ փոխել էր եւ տարբեր կասկածելի մարդկանց միջոցով հսկողություն սահմանել թերթի քաղաքականության նկատմամբ: Ի դեպ, մեր գործընկեր, վաղամեռիկ Գենոֆյա Մարտիրոսյանն էլ կյանքից հեռանալուց մի քանի ամիս առաջ էր ազատվել թերթի խմբագրի պաշտոնից:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ