Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Հույս կա, որ այս տարի Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության համաձայնագիրը կստորագրվի, բայց թե ի՞նչ նոր խնդիրներ կծագեն՝ չեմ կարող ասել: Կարծում եմ` կարող են շատ անսպասելի խոչընդոտներ լինել: Մայիսին Աստանայում Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագրի ստորագրման ժամանակ ներկա էր նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Եվ նա լսեց, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության ժամանակ Ղարաբաղի հարցը պետք է փակվի, այսինքն` Հայաստանն այլեւս չի կարողանա հավակնել Ղարաբաղին: Եվ ես կարծում եմ, նաեւ այդ տեսակետը այստեղ` Մոսկվայում եմ հայտնել իմ ելույթների ժամանակ, որ այդ հանգամանքը կարող է օգտագործել Հայաստանի ընդդիմությունը եւ, ամենայն հավանականությամբ, Սարգսյանը Երեւան վերադարձավ բավականին վշտացած»,- մեր թղթակցին ասել է ՌԴ ԳԱ Համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար մասնագետ, պրոֆեսոր Ալեքսեյ Պորտանսկին:  «168 ժամի» թղթակցի հարցին, թե ինչ հավակնության մասին է խոսքը, Լեռնային Ղարաբաղն անկախ հանրապետություն է, Պորտանսկին պատասխանել է. «Դե, այնտեղ ասվել է, Նազարբաեւն ասաց, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միություն կմտնի ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով»:

Պորտանսկին համաձայնել է «168 ժամի» դիտարկմանը, որ այն ժամանակ էլ Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ տնտեսական փոխգործակցությունը եղել է ու չի խաթարվել. «Իհարկե, բայց ստացվում է այնպես, որ ԵՏՄ-ին անդամակցելու դեպքում Հայաստանը փաստացի հրաժարվում է Ղարաբաղից, այսինքն` Հայաստանը համաձայնում է, որ դա կամ առանձին տարածք է, կամ Ադրբեջանի մասն է: Տնտեսական հարաբերությունները կպահպանվեն, դա չէ խնդիրը: Այստեղ հարցը քաղաքական է, եւ ինչ որ ասաց Նազարբաեւը, քաղաքական հարթությունում է»,- ասել է նա»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ