Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Օրինաց երկիր» կուսակցության հետ կապված իրավիճակը իսկապես լրջորեն վերլուծվելու կարիք ունի։ Շատերն անթույլատրելի են համարում ՕԵԿ-ին ընդդիմադիր խաղեր տալու հնարավորության ընձեռումը։ Սա, իհարկե, ողջունելի մոտեցում է, բայց երբ այս թեմային նույն վերաբերմունքն են ցուցաբերում ոչ իշխանական քառյակի գործունեությանն ակտիվ աջակցողները, ակնհայտ է դառնոիմ, որ հարցն առավել մանրամասն զննվելու կարիք ունի։

Ասում են, ՕԵԿ-ը Սերժ Սարգսյանն է ստեղծել որպես կուսակցություն՝ դեռեւս 90-ականների կեսերին։ Ճիշտ են ասում, բայց ԲՀԿ-ն էլ Ռոբերտ Քոչարյանն է ստեղծել, ու եթե ասում են ԲՀԿ-ն դուրս է եկել Քոչարյանի ազդեցության տակից, ինչո՞ւ ՕԵԿ-ը չի կարող դուրս գալ Սարգսյանի ազդեցության տակից։


Ասում են՝ եթե Արթուր Բաղդասայանն ընդդիմադիր է, ինչո՞ւ են նրան հեռուստատեսություն ունենալու հնարավորություն տվել։ Ճիշտ են ասում։ Բայց չգիտես ինչու՝ այդ նույն փաստարկների մասին չեն հիշում ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի մասին խոսելիս։
Եվ ի դեպ, 2008թ. շատերն էին ասում, որ Արթուր Բաղդասարյանը Սերժ Սարգսյանի գրպանում է, բայց 2008-ի քարոզարշավի վերջում ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն  Տեր-Պետրոսյանի միտինգները նվիրված էին հիմնականում Արթուր Բաղդասարյանին։ Վերջինիս իշխանության մոնոլիտից պոկելը էն ժամանակներից է սկսվել։ Դե հիմա էս մարդն էլ դժվար պոկվողներից է, ինչո՞ւ չեք ծափահարում նրան։ Տո լավ եք անում, հարցը դա չէ. Բա իր նախկին կոալիցիոն գործընկերներին ինչո՞ւ եք ծափահարում։ Երկակի ստանդարտնե՞ր եք կիրառում»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ