Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Առավոտ»  թերթը գրում է. «Դատելով Հայաստան ռուսների այցելություններից եւ այստեղ արված նրանց հայտարարություններից ու մեկնաբանություններից՝ Հայաստանը դեռեւս գտնվում է Կրեմլի «մոնիտորինգի» տակ։ Մինչդեռ թվում էր, թե դրա համար պատճառներ չպետք է լինեին։ Հավանաբար Հայաստանում ռուսական քարոզչության ամրապնդման ուղղությամբ աշխատանքը դեռեւս բավարար չեն գնահատում Կրեմլում։
Այն, որ այդ աշխատանքի իրականացմամբ անձամբ Կիսելյովն է զբաղվում, թերեւս վկայում է այն մասին, թե որքան է Մոսկվան կարեւորում Հայաստանը։ Բայց մյուս կողմից՝ դրանով մխիթարվել ամենեւին էլ չարժե, որովհետեւ նաեւ Կիսելյովի վանող կերպարի շնորհիվ է քաղաքակիրթ աշխարհն այսօր պատկերացում կազմում պուտինյան Ռուսաստանի մասին։
Հայաստանում դեռ այսօր էլ շատերը համոզված են, որ առանց Ռուսաստանի Հայաստանի անվտանգությունը չի կարող ապահովվել։ Այս համոզմունքը գուցե դեռ երկար մեզանումպահպանվի։ Բայց անկախ այդ հանգամանքից՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները իսկապես պետք է լինեն ռազմավարական, բայց ոչ այնպիսին, ինչպիսին այսօրվա հարաբերություններն են։ Այդ հարաբերությունները պետք է փրկել՝ դարձնելով հավասարը հավասարի հարաբերություններ, բայց ոչ այսօրվա քարոզիչների այցելություններով։ Նրանք ավելի շատ վնասում են հայ-ռուսական «դարավոր բարեկամությանը»»։


Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ